Գդալ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Գդալ Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պարզ, միջին չափի գդալ,որի թասիկը տանձաձև է, կենտրոնում ունի բիծ: Գդալի պոչը թասիկի մոտ նեղ է, տակի հատվածը կլորեցված, ունի շատ քիչ շեղություն, որից հետո համաչափ լայնանում է, ունի տափակ կառուցվածք: Գդալի պոչը ամբողջությամբ փորագրված է:Թասիկի մոտ ութթերթանի վարդյակ է՝ գծային երիզումով, որին հաջորդում է եռանկյունիներից, ուղղանկյուններից և քառաթև ծաղկանախշերից կազմված ժապավեն: Գդալի պոչն ավարտվում է գծային երիզում ունեցող վեցաթև աստղով, որի կենտրոնում յոթաթև ծաղիկ է: Հեղինակ՝  Ռևիկ Հովսեփյան Նյութը՝  փայտ՝ ընկուզենի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984-85թթ Չափս՝  25 x 5 x 3 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  1514