Գդալներ թեյի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գդալներ թեյի (6 հատ), ունի լայնացող կլորավուն ծայրով պոչ՝ տերևաձև փորագիր զարդանախշերով: Պոչի միացման մասում նույնպես կան զարդանախշեր, իսկ պոչի լայնացող հատվածում՝ հակառակ կողմից, փորագրված են իրար միահյուսված անվանատառեր և թագ: Լայն, բահիկաձև մասում կա դրոշմ և VMS տառերը: Գդալները պատկանել են Վ. Միրիբյանի պապին՝ Նիկոլայ Միրիբյանին: Վերջինս Երևան է փոխադրվել Կամոյից 1930-ական թթ.: Վերջինս դրանք ձեռք է բերել դրամի փոխարեն՝ որպես գրավ վերցնելով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Եվրոպա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  արծաթ Քաշ (գր)՝  Ընդ.՝ 185,50 գ Երկարություն (սմ)՝  13,5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3330-4 ա-զ