Գեղաթերթիկ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գեղաթերթիկ՝ ծրարով և նամականիշներով։ Երևանի հեռախոսային ցանցի 100-ամյակը։ Գեղաթերթիկի կազմին՝ սպիտակ ֆոնի վրա, չորս տարբեր նամականիշների պատկերներ են՝ Աստվածամայրը և մանուկ Հիսուսը ձեռքերի մեջ, Տիգրան Մեծը և երկու՝ Հայաստան-Արգենտինա համատեղ թողարկման նամականիշ։ Առաջին էջին կա չորս նամականիշներից կազմված բլոկ՝ նույն պատկերով՝ նվիրված Երևանի հեռախոսային ցանցի 100-ամյակին։ Նամականիշների դիմերեսին պատկերված են տարբեր ժամանակաշրջանների երեք հեռախոսներ, որոնցից երկուսը Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցանմուշներից են։ Նամականիշի թողարկմանը տարեթիվը՝ «2013», անվանական արժեքը՝ «170 ՀՀ դրամ»։ Գեղաթերթիկի երկրորդ էջին ծրար է փակցված, որի ստորին հատվածում նամականիշի պատկեր է, իսկ վերի հատվածում փակցված է այդ նույն նամականիշը։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2013 թ․ Նյութը՝  թուղթ Չափս՝  18,5 x 20 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17766-2 (1-6)