Գեղաթերթիկ նամականիշների

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գեղաթերթիկ նամականիշների՝ Հովհ․ Այվազովսկու 200-ամյակի։ Գեղաթերթիկի 170, 220, 230, 380 և 450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշների վրա արտահայտված են Հովհ․ Այվազովսկու հայտնի կտավներից հինգը՝ «Ինքնադիմանկար» (1874 թ․), «Նոյն իջնում է Արարատից» (1899 թ․), «Բայրոնի այցը Մխիթարյաններին Սբ. Ղազար կղզում» (1899), «Ծովի տեսարան․ Միջերկրական ծովի ափը» (1892 թ․), «Իններորդ ալիք» (1850 թ․)։ Նամականիշներն առնված են ոսկեգույն շրջանակների մեջ և պատկերված են եռաչափ ցուցասրահի խորապատկերին։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2017 թ․ Չափս՝  29 x 35 մմ, 43 x 45 մմ, թերթիկը՝ 24,4 x 9,4 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17751-1 (1-5)