Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Պատմական
Բնօրինակի անվանում՝
Նյու-Յորք «Սբ.Վարդան»
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Եկեղեցին պատկերված է նարնջագույն կոլորիտով: Նկարի առաջին պլանում աջ կողմում պատկերված է մեկ դեղին, իսկ ձախում 3 կարմիր, մոխրագույն և կապույտ ավտոմեքենա:: Դեղին մեքենայի կողքին թիկունքից պատկերված մարդու ֆիգուր է: Եկեղեցու բակը քարե պարիսպ ունի, որի երկու կողմերից աստիճանները դեպի եկեղեցու մուտքն են տանում: Ձախ կողմի աստիճանների մոտ թիկունքից պատկերված վեց մարդու ֆիգուր է: Եկեղեցու մուտքի վերևում երկու սրբերի արձաններ են քանդակված: Մուտքի երկու կողմերում փոքր քառակուսի պատուհաններ կան, իսկ կողքին` պատի ողջ երկայնքով նեղ երկարավուն խորշեր: Վերին մասում ուղղանկյունաձև երկու լուսամուտ է պատկերված: Եկեղեցու սրածայր գմբեթը պսակվում է խաչով: Եկեղեցու աջ կողմում երկար բաց դեղնավուն պատով եռահարկ շինություն է ` բազմաթիվ պատուհաններով: Եկեղեցու ետևի մասում, երկրորդ պլանում ժամանակակից բարձրահարկ շենքերով թաղամաս է պատկերված:
Հեղինակ՝ Լևոն. ՀակոբյանՆյութը՝ թուղթ ջրաներկ, ստվարաթուղթՉափս՝ 35,5 x 47,5 սմ շրջանակով`50 x 64 սմՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1984 թ.Ստեղծման/Արտադրման վայրը՝ անհայտՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 130
Բաժնեհաշվառանիշ՝
Կ I-1/2