Գեղանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Պատմական Բնօրինակի անվանում՝  Աստվածընկալ վանք Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Պատկերված է 13-րդ դարի Ապարանի շրջանի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանքը: Վանքը պատկերված է նկարի կենտրոնում խոշոր պլանով: Վանքի ճակատային պատի մի մասը քանդված է, կանգուն հատվածում վանքի մուտքն է, որի վերևի մասում բարավոր կա, իսկ բարավորից վեր զարդանախշը գոտևորում է մուտքի դուռը: Դռան վերևի մասում աջ և ձախ կողմերում սյուներով և կամարով ուղղանկյունաձև պատուհան կա: Նայողից դեպի աջ վանքի պատին ևս մեկ ուղղանկյունաձև պատուհան կա: Վանքի գմբեթը քանդված է, որի վրա կանաչ ու դեղին խոտ է պատկերված: Վանքի մյուս հատվածը կիսով չափ է երևում և ավարտվում է սրածայր գմբեթով: Պատկերված է արևային պայծառ օր: Գերակշռող գույներն են օխրայի դեղինը, կանաչը, մոխրագույնը: Հեղինակ՝  Գուրոս / Գուրգեն Գևորգի Պարոնյան- Հովսեփյան/ Նյութը՝  կտավ, յուղաներկ Չափս՝  50 x 70 սմ շրջանակով` 54 x 74 սմ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1976թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ164 Բաժնեհաշվառանիշ՝  Կ1 20/17