Գեղանկար

Գեղանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Պատմական Բնօրինակի անվանում՝  Վանեվան վանք Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Պատկերված է Մարտունու շրջանի Վանեվան վանքը, 10-րդ դար:Վանքը խոշոր պլանով պատկերված է նկարի կենտրոնում, ճակատային մասում կա 5 փոքր քառակուսի անցք և մեկ ուղղանկյունաձև պատուհան կամարով: Վանքը սրածայր գմբեթով է պսակված: Նկարի հիմնագույնը կապույտ երկինքն է տեղ-տեղ սպիտակ ամպերով: Վանքի գմբեթն ու տանիքը ծածկված են դեղնած, չորացած խոտով: Նկարի գերակշռող գույներն են սպիտակը, մոխրագույնը, կապույտը: Հեղինակ՝  Գուրոս / Գուրգեն Գևորգի Պարոնյան-Հովսեփյան/ Նյութը՝  կտավ, յուղաներկ Չափս՝  59 x 68 սմ շրջանակով`64 x 74 սմ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1976թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 164 Բաժնեհաշվառանիշ՝  Կ1 20/19