Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Պատմական
Բնօրինակի անվանում՝
Փարիզ «Հայկական եկեղեցին»
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Նկարի կենտրոնում առաջին պլանում Փարիզի հայկական եկեղեցին է, որի բոլոր զարդաքանդակները պատկերված են ամենայն մանրամասնությամբ: Եկեղեցու տանիքը և գմբեթը կապտագույն են, սրածայր գմբեթը պսակվում է փոքր ոսկեգույն գնդով և խաչով: Մուտքի հատվածի երկու հսկա մոխրագույն սյուները կամարով են ավարտվում: Կամարից վեր ավելի նեղ սյուներով ու կամարներով հատված կա, որի աջ և ձախ կողմերում կլոր զարդանախշ է արված: Եկեղեցու բակը փողոցից առանձնացված է սև մետաղական պարսպով: Մուտքից աջ վեց մարդկանց ֆիգուր է պատկերված, ձախ կողմում էլ` 5 ֆիգուր, իսկ մուտքի դիմաց վերարկուներով ու գլխարկներով` 4 ֆիգուր թիկունքից: Նկարում արևային պայծառ օր է պատկերված` կապույտ երկնքով: Նկարն աջ կողմում շրջանակից պոկված է: Նկարը դարձ երեսից շրջանակին փոքր թղթիկներով է սոսնձված
Հեղինակ՝ Լևոն ՀակոբյանՆյութը՝ թուղթ, ջրաներկ ստվարաթուղթՉափս՝ 37 x 50 սմ, շրջանակով` 50 x 65 սմՍտեղծման/Արտադրման վայրը՝ անհայտՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ անհայտՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 130
Բաժնեհաշվառանիշ՝
Կ I-1/1