Գեղանկար «Լուսաշխի տուն-գիմնազիան, փ. 24»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է № 24 փողոցի վրա գտնվող Լուսաշխի տունը (նախկին գիմնազիայի շենքը): Շենքը հարթ տանիքով երկհարկանի կառույց է, ունի խիտ դասավորւթյամբ պատուհաններ, ձևավոր ճաղավանդակովներով պատշգամբներ: Պատուհաններն ունեն բարձրաքանդակով բարավորներ: Անկյունային հատվածում շքամուտքի դուռն է, իսկ դիմացը՝ կանգնած ֆիգուր: Հետին պլանում կրկին պատուհանների խիտ դասավորությամբ, եռահարկ, երկարավուն շենք է: Փողոցի տարբեր հատվածներում անցորդներ են պատկերված: Նկարի ստորին հատվածի աջ կողմում հեղինակի ստորագրությունն է՝ «Լ. Հակոբյան 1981»: Ամրացված է բաց մոխրագույն երանգ ունեցող ուղղանկյուն շրջանակի մեջ: Նկարիչ՝  Լևոն Ցոլակի Հակոբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Նյութը՝  ստվարաթուղթ, թուղթ, ջրաներկ Լայնություն (սմ)՝  նկ.՝ 50, շրջ.՝ 68 Բարձրություն (սմ)՝  նկ.՝ 38, շրջ.՝ 53 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4446/10 Բաժնեհաշվառանիշ՝  Կ-9