Գեղանկար «Վերադարձ սուրբ անտառից»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գեղանկարում պատկերված են սուրբ անտառից վերադարձող մարդիկ՝ երեք կին և երկու տղամարդ։ Կենտրոնում կանգնած տղամարդը ձեռքով ցույց է տալիս հեռվում ծառերի հետևից բարձրացող արևը և ինչ-ոչ բան է բացատրում, մնացածներն ուշադիր լսում են նրան։ Բոլորն էլ ունեն կարմիր գլխաշոր կամ գլխարկ։ Խոսող տղամարդը կիսամերկ է, ունի հովազի մորթուց ուսակապ և կոնքամասը ծածկող հագուստ, մյուս տղամարդը երկար, կարմիր վերնազգեստով է, ձեռքում ունի երկար տեգ։ Կանայք կիսամերկ են, ծածկված է միայն կոնքամասը, առջևամասում և հետևամասում ունեն գոտիանման երկար հագուստ։ Գեղանկարն ունի փայտե ուղղանկյունաձև նեղ շրջանակ։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գվինեա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983 թ. Նյութը՝  կտավ, յուղաներկ Լայնություն (սմ)՝  78 Երկարություն (սմ)՝  99 Նվիրատու՝  Մամադի Ֆալլո Կեյտա Հայտնաբերման ժամանակը՝  1984 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4880/ 12 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-10