Գեղարքունիք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջթղթյա, փափուկ, կտրված, սպիտակավուն: Կազմը շրջանակված է բարակ եզրագծերով ուղղանկյունով, որի ներսում մուգ կապույտով նկարված է ձուկ և նմանատիպ պատկերներ, իսկ կարմիրով՝ փոքրիկ նավակներ, փարոս հիշեցնող պատկեր, որից ձգվում է 3 ճառագայթ, ներքևում՝ երկկողմանի սլաք: Կազմի վերին եզրին, սև, թավ գլխատառերով տպված է հեղինակի անունը և գրքի վերնագիրը: Կազմի հետևի երեսին՝ վերին և ստորին եզրերի մոտ՝ կարմիր, հոծ հորիզոնական գծեր, որոնցից վերև սևով տպված է գրքի գինը, ներքևի եզրին՝ նկարչի անունը: Ճակատանկարը՝ հեղինակի լուսանկարը և ստորագրության ֆաքսիմիլեն: Գրքի էջերի մեծ մասը կտրտված չեն: Հեղինակ՝  Պահարե Էջ՝  168 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայտնի չէ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1928թ. Չափս՝  15,3x22,3 Նկարիչ-Ձևավորող՝  Հ.Կարալով Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3626