«Գետառի թաղամաս»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բնանկարի ժանրի աշխատանք է: Հեղինակը մանուշակագույնի, դարչնագույնի միջոցով պատկերել է իրիկնամուտի պահը: Մայր մտնող արևի վերջին շողերը լուսավորել են ձախ մասում գտնվող տան պատը: Հաջողվել է լույսի, ստվերի, տաք ու սառի հարաբերությունը: Հեռանկարում երկնքին ձուլված թույլ եզրագծվում են մոխրագույն սարերը: Աջից ներքևում ռուսատառ գրություն՝ «Х. Есаян, 1943 г.»: Հեղինակ՝  Եսայան Խաչատուր Հակոբի /1909-1977/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1943 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  110 x 133 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 751