Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Նատյուրմորտ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Անհանգիստ մոխրագույն, մանուշակագույն գետ է, փոքր երկարավուն մոխրագույն շագանակագույն կղզյակով, լայն տարածված ցածր ափերի երկայնքով, ծածկված կանաչ մարգագետիններով: Ներքևում՝ ձախից փոքր մոխրագույն, շագանակագույն գետի զառիվայրի մոտ երկու մոխրագույն, սև նավակներ են, դրանցից մեկում սև հագուստով, կռացած տղամարդու ֆիգուր է, որը երկար թիակով /փայտով/ ափից հրում է նավակը: Քիչ վեր փոքր կանաչ հրվանդանին կանգնած կնոջ ֆիգուր է՝ սև շագանակագույն հագուստով և կարմիր գլխաշորով և ձեռքում երկու մոխրագույն դույլերով: Ֆիգուրները նկարված են ընդհանրացված, մի քանի գունաբծերով: Հետին պլանում ձախից մի քանի մոխրագույն, շագանակագույն ցածլիկ տնակներ են խիտ կանաչի մեջ, գետից տանող ոլորապտույտ ճանապարհներով, աջից ցածլիկ ծառեր են: Վերևում մոխրաերկնագույն երկինք է:
Հեղինակ՝ Օսմյորկին Ալեքսանդր Ալեքսանդրովիչ 1892-1953Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1928Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ժ-119 ԿԱ ԿՊ 134