Գերեզմանի օրհնելը քահանայի կողմից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է գերեզմանատուն: Երևում են գերեզմաններ, դամբարաններ: Նկարի առջևի պլանում մի փոքրիկ գերեզման է՝ առանց դամբարանաքարի: Դրա փոխարեն երկաթե ձողի վրա ամրացված է մահվան վահանակը, որն ունի այս գրությունը՝ ‹‹Գրիգոր Գարեգինի Սանթրոսյան 1920-1947թթ.››: Գերեզմանի կողքին կանգնել է քահանան, որն օրհնում է հանգուցյալին: Նրանից քիչ հեռու կիսադեմով կանգնել է սև վերարկուով և սև գլխաշորով մի կին: Կնոջ կողքին դրված է պայուսակը: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  9.2 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. II կես Բարձրություն (սմ)՝  11.9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2082/1 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-56