Գիրք անվանեալ Որոգայթ փառաց: Վասն կալանավորելո ամենայն գործ անկարգության

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Գիրք անուանեալ Որոգայթ փառաց: Վասն կալանաւորելոյ ամենայն գործ անկարգութեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ղուկասեան մատենադարան Թ. Շարադրեցեալ Յակոբայ Շահամիրեանց՝ Նոր ջուղայեցվոյ առ ի օգուտ յազգին հայոց. Գիրք անուանեալ Որոգայթ փառաց: Վասն կալանաւորելոյ ամենայն գործ անկարգութեան. Ի Հայրապետութեան Տեառն Սրբազան Սիմէօնի ամենայն Հայոց կաթուղիկոսի ի Վաղարշապատ. Ի թագաւորութեանն յոգոստոսափայլ Տեառն Երկրորդի Հէրակլիոսի ի Թիպղիս. (Յակոբ Շահամիրեանցի «Որոգայթ Փառաց» անուանեալ գրքի այս տպագրութիւնն արտատպուած է նոյնութեամբ նոյն Շահամիրեանցի Մադրասի իր տպարանում 1773 թուին հրատարակած օրինակից). - Թիֆլիս, 1913, տպարան օր. Ն. Աղանեանի: Շապիկը մուգ աղյուսագույն ողորկ ստվար թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 446-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջ 224-ի ներքևից 4-րդ տողում Հովհ. Թումանյանի ձեռքով մատիտով ընդգծված է «Վահանու» անունը և տողի դիմաց՝ ձախ լուսանցքում, գրված է՝ «Շահալի՞»: Էջերի միայն մի մասն է կտրտված: Կազմերեսները և կռնակը խունացած ու մաշված են, գիրքը՝ մասնատված: Հեղինակ՝  Շահամիրյան Հ. Էջ՝  446 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  13,6 Երկարություն (սմ)՝  20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/332