Գիրք՝ «Գայանե Չեբոտարյան»

Գիրք՝ «Գայանե Չեբոտարյան»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Գայանե Չեբոտարյան» գիրքը հրատարակվել է «Սովետական գրող» հրատարակչությունում, որը ներկայացնում է կոմպոզիտոր, երաժշտագետ, մանկավարժ Գայանե Չեբոտարյանի կյանքի և ստեղծագործական գործունեության հանգամանալից վերլուծությունը: Հեղինակը գրում է նաև կոմպոզիտորի՝ Ա.Խաչատրյանի «Երջանկություն» բալետի հետ ծանոթանալու մասին, ինչպես նաև պատմում Հայաստանի երաժշտական հաջողությունների մասին՝ Մեծ հայրենական պատերազմի օրերին, այդ թվում՝ Ա.Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիայի առաջին կատարման մասին Երևանում: Խոսվում է նաև Գ.Չեբոտարյանի «Պոլիֆոնիան Ա.Խաչատրյանի ստեղծագործություններում» գրքի մասին: Զետեղված է Ա.Խաչատրյանի լուսանկարը՝ մի խումբ հայ կոմպոզիտորների հետ (1943թ): Հեղինակ՝  Ե. Գիլինա Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Երաժշտական խանութից Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1979թ. թերթ՝  46 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1646 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1195