Գիրք ՝ «Էդգար Հովհաննիսյանի բալետները»

Գիրք ՝ «Էդգար Հովհաննիսյանի բալետները»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գ.Տիգրանովի «Էդգար Հովհաննիսյանի բալետները» գիրքը հրատարակվել է «Սովետական գրող» հրատարակչությունում: Գրքի առաջին գլխում, որը կոչվում է «Հոգու իրականացված թռիչք», հեղինակը ներկայացնում է հայկական բալետի պատմության համառոտ էքսկուրս և բազմիցս հիշատակում է Ա.Խաչատրյանի անունը, ով ունեցել է նշանակալի ներդրում հայկական բալետի զարգացման մեջ: Տրվում է նաև կոմպոզիտորի բալետային գործունեության սեղմ բնութագիրը: Հեղինակ՝  Գ.Տիգրանով Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Երաժշտական խանութից Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ թերթ՝  52 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1646 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1188