Գիրք՝ "Կենդանի և մահացած երաժշտության մասին"

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրքում զետեղված է փաստացի հարուստ նյութ՝ տեղեկություններ օտարերկրյա կոմպոզիտորական դպրոցների, մեծ կոմպոզիտորների, երաժշտագետների, քննադատների ասույթները, կենդանի երաժշտության ճակատագրի և երաժշտության մեջ կեղծ նորամուծությունների մասին: Գիրքը սկսվում է Արամ Խաչատրյանի նախաբանով: 416-420 էջերում հեղինակը մեծ ուշադրություն է դարձնում Խաչատրյանի ստեղծագործությանը, որը շատ նորամուծություններ է արել համաշխարհային երաժշտական մշակույթում: Տիտղոսաթերթի վրա Գ. Շնեերսոնի ընծայագիրն է: Կազմը՝ մոխրագույն թղթից: Տեքստը՝ ռուսերեն: Էջ՝  433 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1964 թ. Չափս՝  21 x 14 սմ Նվիրատու՝  Գ. Շնեերսոն Հեղինակ՝  Գրիգորի Շնեերսոն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  345 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-193