Գիրք՝ «Հայկական սիմֆոնիաներ»

Գիրք՝ «Հայկական սիմֆոնիաներ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Հայկական սիմֆոնիաներ» գիրքը հրատարակվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հրատարակչությունում: Հեղինակը ներկայացնում է հայկական սիմֆոնիզմի զարգացման պատկերը՝ շոշափելով Արևելքի և Արևմուտքի երաժշտական մշակույթների փոխազդեցության խնդիրները, ինչպես նաև գրում է Գ.Եղիազարյանի, Ա.Հարությունյանի, Շ.Հովհաննիսյանի, Շ.Միրզոյանի, Ա.Տերտերյանի սիմֆոնիաների մասին: Գրքի նախաբանում տրվում է հայկական սիմֆոնիկ երաժշտության բնութագիրը՝ Ա.Խաչատրյանի սիմֆոնիկ ստեղծագործությունների շեշտադրումով, որոնք հանդիսանում են շրջադարձային այդ ժանրի զարգացման գործում: Հեղինակ՝  Մ. Ռուխկյան Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Երաժշտական խանութից Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ. թերթ՝  69 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1646 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1198