«Գիրք ճանապարհի» /պոեմներ եւ բանաստեղծություններ/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գորշագույն կազմով, կազմին կարմիր տպատառերով գիրք է: Տիտղոսաթերթի դարձերեսին տպագրված է. «Բոլոր տիտղոսաթերթերը, շապիկը, սուպեր շապիկը, ֆորզացը յեվ հեղինակի պորտրեն նկարիչ Հակոբ Կոջոյանի»: Կից էջին, վերնամասում տպագրված է. «Գիրքը նվիրում եմ իմ դուստր Արփենիկ Չարենցին»: Գիրքը բովանդակում է «Պատմության քառուղիներով», «Արվեստ քերթության»«Գիրք իմացության», «Տաղեր եւ խորհուրդներ», «Զանազան բանաստեղծություններ եւ թարգմանություններ» բաժինները: 317-րդ էջձին կլոր կնիք է: Ֆորզացին հաջորդող երկու թերթերին ուղղանկյուն կնիքներ են: Երկրորդ կնիքի ներքեւում, 17-րդ էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Հեղինակ՝  Ե. Չարենց Նկարիչ՝  Հակոբ Կոջոյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1114 116 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 2301