«Գիրք ճանապարհի» /պոեմներ եւ բանաստեղծություններ/

«Գիրք ճանապարհի» /պոեմներ եւ բանաստեղծություններ/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Գիրք ճանապարհի Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրքի կազմը եւ ֆորզացը փոխված են: Մուգ կապույտ մոմլաթե կազմին ամրացված է սուպեր-շապիկի առջեւի մասը: Ֆորզացին նախկին տիրոջ ընծայագիրն է. «Ե.Չարենցի տուն-թանգարանին հեղինակի ճակատագրի դառնությունները կիսած՝ այս հոգնած գիրքը՝ թող հանգստանա նրա տուն-թանգարանում: Դժվարություններով ու հավատով պահել եմ հենց դրա համար: Նվիրում եմ սիրով ու ակնածանքով. Հայկ Դանղյան Հայկական ՍՍՀ վաստակավոր ուսուցիչ 13-ը մարտի 1976թ. Էջմիածին. Բանաստեղծի ծննդյան օրվա առթիվ Ե.Չարենցին: Դու գնացիր չարի ձեռքով՝ քո Հայաստան յարին կարոտ, Լարը խզված քո քնարին, մեկ էլ Մասիս սարին կարոտ, Չարենց երգդ հազար գույնի՝ քո կարոտի բույրն ունի՝ Քեզ պես խաչված Մասիս սսարին՝ մենք էլ բոլոր-տարին կարոտ: Հ.Դանղյան»: Նախատիտղոսաթերթին Հ.Դանղյանի բանաստեղծությունն է նվ. Ե.Չարենցին: « Ե.Չարենցին Երգում ես նորից ու խնդում մեզ հետ՝ Քո ջինջ քնարով մեզնից անբաժան, Դու կենդանի ես քայլում դարի հետ՝ Քո Մասիս սարն է արձանդ արժան: Հ.Դանղյան 13 մարտի 1967թ. Էջմիածին»: Ֆորզացին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Հեղինակ՝  Ե.Չարենց Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1114 115 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 2300