Գիրք պատմութեան Սրբոյ և մեծի քաղաքիս Աստուծոյ Երուսաղէմիս և սրբոց տնօրինականաց տեղեաց տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Բնօրինակի անվանում՝  Գիրք պատմութեան Սրբոյ և մեծի քաղաքիս Աստուծոյ Երուսաղէմիս և սրբոց տնօրինականաց տեղեաց տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Հաննա. Գիրք պատմութեան Սրբոյ և մեծի քաղաքիս Աստուծոյ Երուսաղէմիս և սրբոց տնօրինականաց տեղեաց տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի. - Կ. Պոլիս, 1782, տպարան Յովհաննեսի և Պողոսի: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ շագանակագույն կաշվով: Էջեր 9-ի և 37-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերի բնագրերը շրջանակված են սև մանր նախշերով ուղղանկյունններով: Գլխատառերը թռչնագիր են: Որոշ էջերին կան սև-սպիտակ դրվագազարդ նախշեր: Հեղինակը նշված է էջ 352-ում: Գիրքը վերականգնված է՝ կազմը, ֆորզացները նոր են, բացակայում են տիտղոսաթերթը, սկիզբը՝ մինչև էջ 9-ը, վերջը՝ սկսած էջ 352ից, էջերին կան սնկահետքեր և այլ բնույթի կեղտաբծեր: Հեղինակ՝  Հովհաննես Հաննա Էջ՝  355 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1782 Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  22,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/735