Գիրք սաղմոսաց: Ըստ ճշգրիտ թարգմանության նախնյաց մերոց: Համեմատությամբ եբրայական բնագրին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Գիրք սաղմոսաց: Ըստ ճշգրիտ թարգմանութեան նախնեաց մերոց: Համեմատութեամբ եբրայական բնագրին Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գիրք սաղմոսաց: Ըստ ճշգրիտ թարգմանութեան նախնեաց մերոց: Համեմատութեամբ եբրայական բնագրին. - Կոստանդնուպոլիս, 1897, ի տպարանի Ա. Յակոբ Պօյաճեան: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ շագանակագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի կենտրոնում ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները բաց վարդագույն ողորկ ամուր թղթից են: Տիտղոսաթերթի դարձերեսին և վերջին էջ 272-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Բազմաթիվ էջերին կան անհայտ անձի նշումները մատիտով: Կազմի և կռնակի եզրերը թեթևակի մաշված են: Էջ՝  272 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1897 Լայնություն (սմ)՝  11,8 Երկարություն (սմ)՝  15,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/231