Գիրք՝ «Սովետական Հայաստանի դաշնամուրային երաժշտությունը»

Գիրք՝ «Սովետական Հայաստանի դաշնամուրային երաժշտությունը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գիրքը հրատարակված է «Հայաստան» հրատարակչությունում: Բաղկացած է 3 գլխից և առաջաբանից: Զետեղված է հեղինակի ներածական խոսքը: Պատմվում է հայկական դաշնամուրային երաժշտության մասին մինչսովետական (1920-1930թթ.), Հայրենական մեծ պատերազմի, պատերազմից հետո (1945-1955թթ.) ընկած ժամանակահատվածներում, ինչպես նաև վերջին տասնամյակում: Տրված է նաև հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների ցանկը: Խոսվում է նաև Ա.Խաչատրյանի Դաշնամուրի և Ջութակի կոնցերտների, նրա դաշնամուրային ստեղծագործությունների նոր ուղղությունների մասին: Զետեղված է նաև կոմպոզիտորի դաշնամուրային ստեղծագործությունների ցանկը: Հեղինակ՝  Շ. Ափոյան Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1968թ. թերթ՝  123 Նվիրատու՝  Եվգենյա Չիլինգարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1366 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-718