Գիրք՝ «ՍՍՀՄ պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գիրքը հրատարակվել է «Музыка» հրատարակչությունում: Այն նվիրված է ՍՍՀՄ պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի 50-ամյակին և գլխավոր դիրիժոր Եվգենի Սվետլանովին, որտեղ խոսվում է Խորհրդային Միության և արտասահմանյան երկրներում նվագախմբի համերգների և այդ նվագախումբը ղեկավարած տարբեր դիրիժորների մասին: Կան նաև հիշատակություններ Ա.Խաչատրյանի, նրա ստեղծագործությունների, հեղինակային համերգների մասին: Զետեղված են Ա.Խաչատրյանի ասույթները և լուսանկարները: Հեղինակ՝  Լ. Սիդելնիկով Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Գնված է №3 նոտաների խանութից Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986թ. թերթ՝  144 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1991 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2180