Գլխաշոր

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գլխաշոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մանուշակագույն խիստ նուրբ շղարշանման կտոր է, եզրերը ոսկեթելով ասեղնագործված, տեղ-տեղ ամրացված են դարձյալ ոսկեթելով հյուսված կախվող պտղաձև գնդիկներ, որոնց վրա կան ամրացված մետաղյա փոքրիկ շրջանակներ: Ամբողջ գլխաշորը զարդարված է ոսկեթելով հյուսված բուսական նախշերով: Կենտրոնում նույն մետաղաթելով հյուսված շրջան է, որի կենտրոնում արև է պատկերված: Չորս անկյուններում բուսական նախշեր են պատկերված: Լայնություն (սմ)՝  50 Երկարություն (սմ)՝  50 Նյութը՝  մետաքս, ոսկեթել, մետաղ Հայտնաբերման վայրը՝  Երևան Հայտնաբերման ժամանակը՝  10.07.1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1199 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-501