Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Գլխաշոր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարված է վուշե նուրբ կտորից, ունի ուղղանկյունաձև տեսք, եզրերը ձեռքով կարված են: Նեղ կողմերում 14 սմ լայնությամբ ասեղնագործված է: Նեղ կողմի երկարությամբ, ներքևում անցնում է դարչնագույն թելով ասեղնագործված զարդագոտի, որի մեջ կանաչ ցողուններ ու տերևներ ունեցող բալագույն և վարդագույն ծաղկանախշերից կազմված զարդաշղթա է: Սրանից վերև երեք նույնատիպ ոճավորված կենաց ծառեր են, որոնք ունեն երկու ճյուղ: Սրանց ծայրերն ավարտվում են ծաղկային պատկերով և նեղ, երկար, կանաչ տերևներով: Կողքերին մեկական նռնաձև հորինվածքներ են:
Լայնություն (սմ)՝ 48Երկարություն (սմ)՝ 86Նյութը՝ վուշ, մետաքս, մետաղյա թիթեղիկներՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՎանՀայտնաբերման վայրը՝ ԳՖՀՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19 -րդ դարՆվիրատու՝ Երանուհի Գեթինգ–ՀայդոստյանՀայտնաբերման ժամանակը՝ 22.10.1987թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7010/218
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3085