Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Գլխաշոր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարված է նուրբ բամբակյա կաթնագույն կտորից, ունի ուղղանկյունաձև տեսք, մի կողմը մետաքսյա սպիտակ թելով, ձեռքով կարված է: Կտորի ծայրերին ամրացված է մետաքսյա դեղին թելի վրա՝ մետաղական բարակ լար փաթաթած թելով գործված զիգզագաձև ժանյակ, որը ոսկեթելի տպավորություն է թողնում: Նեղ կողմի երկայնքով անցնում է կլոր կարմիր ծաղիկներից և զույգ կանաչադեղնավուն տերևներից կազմված զարդագոտի: Տերևների պոչերն ու հիմքը ասեղնագործված են մետաղական թիթեղիկներով: Զարդագոտուց վեր երեք հատ նույնատիպ խոշոր ծաղկանախշեր են, որոնք երկու կողմից եզերված են կանաչ և դեղին մետաքսաթելով գործված, կտրտված եզրեր ունեցող խոշոր տերևներով: Կենտրոնում կլորավուն խոշոր, կարմիր ծաղկանախշ է:
Լայնություն (սմ)՝ 55Երկարություն (սմ)՝ 136Նյութը՝ բամբակ, մետաղ, մետաղյա թիթեղիկներՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՊրուսաՀայտնաբերման վայրը՝ ԳՖՀՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 18-19-րդ դդՆվիրատու՝ Երանուհի Գեթինգ–ՀայդոստյանՀայտնաբերման ժամանակը՝ 22.10.1987թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7010/221
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3085