Գլխաշոր

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գլխաշոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև վուշե կաթնագույն կտորից է: Եզրերին ամրացված է ոսկեթելով գործված ժանյակ: Նեղ եզրերով անցնում է մետաղյա թիթեղիկներով առանձնացրած զարդագոտի, որի մեջ ոճավորված բուսանախշերով ալիքաձև ցողուններ են: Զարդագոտուց վերև խոշոր ճարտարապետական կառույց հիշեցնող պատկերներ են: Լայնություն (սմ)՝  79 Երկարություն (սմ)՝  120 Նյութը՝  վուշ, մետաքս, ոսկեթել, մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-րդ դար Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/198 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085