Գլխաշոր

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գլխաշոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քառակուսաձև բամբակյա կտորից է: Եզրերի երկարությամբ ոսկեթելով ու մետաքսաթելով ասեղնագործված են սրածայր տերևներով զարդարված ճյուղեր և քառաթերթ ծաղիկների խմբից կազմված զարդագոտի: Չորս անկյուններում ասեղնագործված են բուսանախշերից ու ծաղկանախշերից կազմված փնջեր: Լայնություն (սմ)՝  79 Երկարություն (սմ)՝  81 Նյութը՝  բամբակ, մետաքս, ոսկեթել Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ուռհա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-19-րդ դդ. Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/197 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085