Գլխաշոր

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գլխաշոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև վուշե կաթնագույն կտորից: Երկու նեղ եզրերի ասեղնագործված հատվածի շուրջն ամրացված է արծաթաթելով գործված ժանյակ: Նեղ եզրամասերում յոթ հատ դարչնագույն վեցանիստեր են, որոնց մեջ եռաթերթ ծաղկանախշեր են: Վեցանիստերից դուրս են գալիս եղևնատիպ ծառեր: Լայնություն (սմ)՝  52 Երկարություն (սմ)՝  133 Նյութը՝  վուշ, մետաքս, արծաթաթել Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-19-րդ դդ. Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/200 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085