Գլխաշոր

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գլխաշոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև վուշե կաթնագույն կտորից է: Նեղ եզրերն ունեն երկար ծոպեր, 35սմ լայնությամբ ասեղնագործ ոճավորված ծաղկանախշեր: Վերջիններս ունեն ոսկեթել տերևազարդ ցողուն, նրանից դուրս եկող վարդագույն խոշոր ծաղկաթերթեր: Վերևի հորինվածքը ավարտվում է կտրտված թերթիկներ ունեցող ծաղկանախշով: Միջանկյալ տարածությունը զարդարված է մետաղյա թիթեղիկներով: Լայնություն (սմ)՝  51 Երկարություն (սմ)՝  147 Նյութը՝  վուշ, մետաքս, ոսկեթել, մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/201 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085