Գլխաշոր (չարղաթ)

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Կտորեղեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գլխաշոր ճերմակ բամբակե նուրբ կտորից: Եզրերին կարմիր, կանաչ, դեղին, սև գույներով դաջված է ծաղկանախշ: Եզրերին՝ կանաչ թելից ասեղնագործ ժանյակ, որից անջատվում են կանաչ տերևներով և մանուշակագույն ծաղկաթերթիկներով ծաղկեփնջեր: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դար Նյութը՝  Բամբակ Չափս՝  70 x 70 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2424-28