Գլխարկ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գլխարկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված է փղոսկրագույն, ծղոտանման արհեստական նյութից։ Ունի լայն եզրեր, ետնամասում գնալով նեղանում են։ Եզրերը ներսից հարդարված են նույն գույնի մետաքսյա նուրբ կտորով, դրանով և եզերված է գլխարկի շուրջբոլորը։ Գլխին հագցվող մասը ցածրիկ գլանի ձև ունի, գագաթնամասում՝ շախմատաձև հյուսքով։ Գլխարկն ունի մետաքսյա կտորից նեղ ժապավեն երիզ։ Բարձրություն (սմ)՝  12 Նյութը՝  մետաքս, բամբակ Հայտնաբերման վայրը՝  Երևան Շրջագծի երկարություն (սմ)՝  58 Հայտնաբերման ժամանակը՝  21.04.1985 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5960/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2761