Գծանկար

Գծանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Գծանկարը Փարաջանովի ինքնադիմանկարն է, որտեղ հեղինակն ինքն իրեն պատկերել է ողջ հասակով։ Կերպարի ձեռքերը բարձրացված են վեր և նա երկու ձեռքով գլխավերևում պահում է դափնեպսակ։ Գծանկարի ներքևի ձախ անկյունից պատկերված են աստիճանով դեպի վեր բարձրացող տղամարդկանց կերպարներ, որոնք մեկը մյուսին հրում են դեպի վեր, իսկ ամենավերևում՝ առանցքային կերպարի գլխավերևում, պատկերված է շեփորով տղամարդ, որը կարծես առաջնորդում է ներքևից վերև բարձրացող տղամարդկանց շարքին։ Հեղինակ՝  Ս․ Փարաջանով Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  1647