Գյավաշցի տղայի դիմանկար՝ տարազով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է թխաչյա, գեղեցկադեմ ու սլացիկ երիտասարդ (պրոֆիլից)՝ Վասպուրականի ավանդական տարազով: Գլխին կրում է թաղիքե գդակ՝ փուշիով (ծոպերիզով գլխաշոր): Ծոպերը ներկայացված են շագանակագույնի բաց և մուգ նրբերանգներով: Երիտասարդը հագել է վառ կապույտ գույնի կարճ վերնազգեստ, որը գեղազարդված է կարմիր, դեղին, շագանակագույն, գծաշերտերվ: Գոտկատեղում երևում է բազմածալ, հաստ գոտին՝ շագանակագույնի տարբեր երանգներով: Ըստ որում, տղայի ձախ ձեռքը դրված է գոտկատեղին: Տաբատը զոլավոր է՝ երկրաչափական զարդանախշերով և սպիտակ ու շագանակագույն գունաշերտերով գեղազարդված: Տաբատի փողքերը դրված են նախշազարդ գուլպայի մեջ: Ոտքերին երևում են մուգ շագանակագույն կաշվե ոտնամանները: Նկարիչ՝  Վ. Սուրենյանց Ստեղծման/Արտադրման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915թ. Նյութը՝  ստվարաթուղթ, գուաշ Լայնություն (սմ)՝  25 Բարձրություն (սմ)՝  34.7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6802/6 Բաժնեհաշվառանիշ՝  Կ-14