«Գյուղատնտեսական աշխատանքներ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Կինոժապավեն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ֆիլմը կազմված է ութ փոքրիկ կինոժապավենից, որոնք հաջորդում են միմյանց: Առաջին կինոժապավենը պատկերում է խմբակային արորավար Թալինի շրջանի Վերին Սասնաշեն գյուղում: Երկրորդ կինոժապավենը՝ խոտհնձի տեսարան Թալինի շրջանի Արեգ գյուղում: Երրորդ կինոժապավենը՝ խոտահավաքը և բարձելը Թալինի շրջանի Արեգ գյուղում: Չորրորդը՝ լեխտրով լեխտրելը Աբխազիայի Ծեբելդա հայկական գյուղում: Հինգերորդը՝ երկաթե գութանով գութանավարը Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում: Վեցերորդը՝ հողուրագով ծխախոտի արտի քաղհանումը Թալինի շրջանի Վերին Սասնաշեն գյուղում: Յոթերորդը՝ արոտավարը տնամերձում: Մեջընդմեջ ցուցադրվում է Վարդավառի տեսարան Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում: Հեղինակ՝  Աշոտ Աճեմյան Նյութը՝  կինոժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թալինի շրջան, Աբխազիայի Ծեբելդա գյուղ. Մարտունու շրջան, Բյուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1965թ․ Նվիրատու՝  Վարդ Հարությունի Բդոյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5593/1 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-273