Գոբելեն

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան Նկարագրություն ՝  Գոբելենը հյուսված է վառ գույնի թելերով: Վերևում, երկնագույն ֆոնի վրա, վեր են խոյանում Մասիսները, որոնցից ներքև գետի պատկեր է՝ ափին թփեր ու բարդիներ, որոնց մեջտեղում մեկ ոտքի վրա կանգնած արագիլ է: Գետի վրա գրված է «Արազ», իսկ սարերից վերև «Սիս 1984թ. Մասիս»: Գոբելենը ունի ալ գույներով գեղեցիկ նախշազարդ՝ եզրերում: Վերին ու ներքին ծայրերը ծոպավոր են: Ծոփքերը և հիմքը սպիտակ բամբակյա թելից են արված: Գետի պատկերից ներքև գրված է հեղինակի և նվիրատուի անուն-ազգանունը: Վարպետ՝  Արազ Հնազանդ Տերտերյան Նյութը՝  Թել Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Չափս՝  35x50 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՌԺԲԹ Հիմնական հաշվառանիշ՝  443