Գոգնոց

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոգնոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր մահուդե կտորից, ունի ուղղանկյունաձև ձևվածք: Ոսկեթելով երեք եզրերին ասեղնագործված են բուսական նախշեր: Եզրերն ալիքաձև են: Երկու անկյուններում նշաձև նախշեր են ասեղնագործված, որոնցից մեկի մեջ ասեղնագործված է «Շ», մյուսի մեջ՝ «Ա» անվանատառեր: Վերևի եզրը մետաքսաթելով ասեղնակարված է: Լայնություն (սմ)՝  76 Երկարություն (սմ)՝  111 Նյութը՝  բուրդ, ոսկեթել Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  128/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-86/1