Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Գոգնոց
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գոգնոց- պատկանում է Բարձր Հայքի տարազախմբին, քառանկյունաձև: Թավշե մակերեսը բաղկացած է երկու հավասար կտրվածք ունեցող մասերից, որոնք միացված են կենտրոնով անցնող կարով: Երեք կողմերը երիզված են մետաղաթել-ոսկեթել ասեղնագործ զարդանախշերով, իսկ ստորին երկու անկյուններում մետաղաթել-ոսկեթել ասեղնագործ ոճավորված նշազարդեր են, որոնք ծայրամասերում ավարտվում են բուսական մոտիվներով: Գոգնոցը հակառակ կողմում ունի շագանակագույն բամբակե կտորից աստառ: Պատկանել է Ալափարսի ՍԲ. Վարդանի եկեղեցու տիրացու Մուրադի Լևոնին: Ենթադրաբար եկեղեցում օգտագործվել է որպես խորանի սեղանի ծածկոց:
Լայնություն (սմ)՝ 82 սմԵրկարություն (սմ)՝ 104 սմՆյութը՝ թավիշ, մետաղաթել, բամբակՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարՆվիրատու՝ Արմեն ԽաչատրյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17851