Գոգնոց

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոգնոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է մուգ բալագույն մահուդյա կտորից, ուղղանկյունաձև է, միակտոր: Գոտկատեղին ամրացվող հատվածում նեղ շերտով հավելված ունի, որը հարդարված է նարնջագույն մետաքսյա թելից հյուսած երիզով: Մյուս երեք եզրերը զարդարված են ոսկեթելից հյուսած մեկ շարք երիզով և բուսանախշերի միմյանց կցված շարքով: Լայնություն (սմ)՝  68 Երկարություն (սմ)՝  100 Նյութը՝  բուրդ, ոսկեթել, մետաքսաթել Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6258/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2838/2