Գոգնոց

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոգնոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ բալագույն մահուդե ուղղանկյունաձև կտորից: Երեք եզրերը գեղազարդված են ներսից գազարագույն մետաքսյա հյուսածո քուղով, վրայից՝ ոսկեթելով արված ասեղնագործ գալարանախշերի և զանգականման ծաղկանախշերի շրջագոտով: Ստորին եզրի երկու անկյուններում պատկերված են խոշոր նշաձև զարդանախշեր, որոնց վրա ասեղնագործված են ծաղկանախշեր և «Ե և Ա» անվանատառեր: Լայնություն (սմ)՝  70 Երկարություն (սմ)՝  104.5 Նյութը՝  բուրդ, ոսկեթել Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ. Ծուղրուտ, Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6836/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3026/2