Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Գոգնոց
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մուգ կարմիր մահուդե կտորից, ուղղանկյունաձև է: Վերին եզրը հարդարված է կարմիր մետաքսյա ղայթանով, մյուս երեք եզրերը գեղազարդված են ոսկեթել ասեղնագործությամբ արված զանգակաձև ծաղկանախշերի նեղ շերտով: Ստորին եզրի անկյուններում նշաձև զարդապատկերներ են: Վերին եզրն ունի սեղմոններ: Հյուսածո մետաքսյա երկերես գոտին հարդարված է երկրաչափական զարդանախշերով և ունի ՝ «1893թ.»մակագրություն :
Լայնություն (սմ)՝ գոգնոցի՝ 73, գոտի՝ 2.5Երկարություն (սմ)՝ գոգնոց՝ 105, գոտի՝ 283Նյութը՝ բուրդ, ոսկեթել, մետաքսՍտեղծման/Արտադրման վայրը՝ գ. Ծուղրուտ, ԱխալցխաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1893թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6634/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2946/1