Գոհարներ հայ գրականության

Գոհարներ հայ գրականության

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Գոհարներ հայ գրականութեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Կազմեցին Յ. Աւագեան, Պ. Յովնանեան. Գոհարներ հայ գրականութեան: Յուշարձան Գաղափարի Դաշտին վրայ Իյնող Բոլոր Մեր Զոհերուն. Հրատարակիչ Բիւզանդ Տ. Ընքապապեան. Ամերիկահայ գրատուն Նիւ Եօրք. - Պոսթոն, 1916, «Հայկրենիք»-ի տպարան: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են մատնեքավոր մակերեսով դարչնագույն գործվածքով: Առաջին կազմերեսին դրոշմված է սև դրվագազարդ նախշ՝ մահարձանի տեսքով, վերևի մասում սև տառերով դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները սպիտակ կոշտ թղթից են: Տիտղոսաթերթին հաջորդում է անվանաթերթը, որի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքի վերջում՝ առանձին 9 էջերի վրա, տպագրված է հրատարակչի ազդագիրը, որի վերջին էջի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը թեթև խունացած են: Էջ՝  371 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  18,7 Կազմող՝  Ավագյան Հ., Հովնանյան Պ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/120