Գողը: (Զինվորի հիշատակարանից)

Գողը: (Զինվորի հիշատակարանից)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Գողը: (Զինւորի յիշատակարանից) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մարգար. Գողը: (Զինւորի յիշատակարանից). Հրատարակութիւն «Ծիածան»-ի N2. - Թիֆլիս, 1910, Էլեկտրաշարժ տպարան օր. Ն. Աղանեանցի. Պօլից. 7: Շապիկը բաց աղյուսագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը հայերեն ու ռուսերեն լեզուներով: Տիտղոսաթերթի վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը, վերևի մասում՝ սև թանաքով ընծայագիր՝ «Սիրելի Յովհաննէսին հեղինակից. Թիֆլիս»: Վերջին էջ 60-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած և թեթև մաշված են: Հեղինակ՝  Ավետիսյան Մ. (Մարգար) Էջ՝  60 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Լայնություն (սմ)՝  15,5 Երկարություն (սմ)՝  21,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/289