Գովասանագիր՝ տրված Թագուշ Մկրտչյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Գովասանագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  ՈՒղղանկյուն է, ոճավորված զարդանախշով շրջանակի մեջ, ձախ և աջ կողմերում պատկերված են Լենինն ու Ստալինը, կենտրոնում՝ ՀԽՍՀ-ի գերբն է պատկերված, գրված է՝ կարմիր գույնով ԳՈՎԱՍԱՆԱԳԻՐ, այնուհետև տեքստ է տպագիր, որը ունի լրացման դաշտեր, որոնք լրացված են մանուշակագույն թանաքով գրիչով: Վավերացված է երկու ստորագրությամբ և հաստատված կնիքով: Տրվել է Լենինականի 7-րդ դպրոցի ուսուցիչ Թագուշ Մկրտչյանին 1938-39 ուսումնական տարում ուսումնա-դաստիարակչական ասպարեզում լավագույն աշխատանքի համար: ՈՒնի տրման ամսաթիվ 23 հունիսի 1939թ., համար՝ N34: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ՀԽՍՀ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939թ. Լայնություն (սմ)՝  34.5 Բարձրություն (սմ)՝  26 Նվիրատու՝  Էմմա Սավզյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5681/2 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-139