Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Կնոջ մետաքսյահյուս գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկարավուն ու նեղ, մետաքսյա թելերով հյուսած երկերես գոտի է: Մի կողմից կարմիր հիմնագույնի վրա դեղին գույնով պատկերված են երկրաչափական զարդանախշեր, բուսանախշեր և ճարտարապետական կոթողի պատկերներ: Մյուս կողմից՝ դեղին հիմնագույնի վրա կարմիր գույնի զարդանախշեր են արված: Երկու կողմերում գոտին ունի եզրաշերտ՝ սև հիմնագույնի վրա սպիտակ սեպաձև նախշերով, որոնք եզերված են կանաչ գույնի գծանախշերով: Ծայրերում ունի բազմագույն թելափունջ: Լայնություն (սմ)՝  3 Երկարություն (սմ)՝  263 Նյութը՝  մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Հայտնաբերման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  24.08.1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6642/4 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2952/4