Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Կնոջ մետաքսյահյուս գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկարավուն ու նեղ, մետաքսյա թելերով հյուսած երկերես: Մի կողմից կարմրա-մանուշակագույն հիմնադաշտի վրա դեղին գույնով պատկերված են երկրաչափական զարդանախշեր: Մյուս կողմից ՝ դեղին հիմնագույնի վրա մուգ կարմրա-մանուշակագույնով արված զարդանախշեր: Երկու կողմերում գոտին ունի եզրաշերտ՝ սև հիմնագույնի վրա սպիտակ սեպաձև նախշերով, որոնք եզերված են կանաչ գույնի գծանախշերով: Ունի մակագրություն « Ի ՎԱՅԵԼՈՒՄՆ ԵՂՍԱԲԵՐԴ ՍԱՊՈՆՅԻԱՑ 1911 Ի »: Լայնություն (սմ)՝  3,2 Երկարություն (սմ)՝  325 Նյութը՝  մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Հայտնաբերման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911թ. Հայտնաբերման ժամանակը՝  24.08.1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6642/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2952/3