Գոտի

Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են 36 զարդատախտակներ ճարմանդի հետ միասին:Ճարմանդը թամբաձև է,զարդատախտակների մի եզրը ունի ալիքաձև ձևավորում:Զարդատախտակները լայնությամբ ունեն 2 տեսակ կտրվածք՝աղեղնաձև դեպի վեր և դուրս,այնպես որ հագնում են իրար և ստեղծում սեղմ շարք:Պատրաստված է ձուլման տեխնիկայով,ապա փորագրման,սևադապատման և հատիկանախշման միջոցով զարդանախշված է:Զարդատախտակների հակառակ երեսին կա դրոշմ՝ NC 84-պատրաստող վարպետի անուն ազգանվան սկզբնատառերը,արծաթի հարգանիշը: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2130/16 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-409