Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշեգոտուն հագցված են թամբաձև ճարմանդը՝ուղղանկյուն-քառանկյուն կիսալուսնաձև կտրվածքներով հենքով և մի կողմում ցորենի հատիկաձև ելուստով 17 զարդատախտակներ,որոնցից յուրաքանչյուրի կենտրոնում կա մեկ ծաղկաձև,ուռուցիկ ելուստ:Ունի հատիկանախշ ժանյակ: Պատրաստված է ձուլման տեխնիկայով,զարդանախշված՝փորագրմամբ,սևադապատմամբ,ոսկեջրմամբ և հատիկանախշմամբ:Վերջին զարդատախտակից կախված է շղթա:Զարդատախտակների հակառակ կողմում դրոշմված է արծաթի հարգանիշը՝84,և պատրաստող վարպետի անվան սկզբնատառերը,որոնք դժվար են ընթերցվում: Լայնություն (սմ)՝  2,5 Երկարություն (սմ)՝  79 Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ,ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4875/17 Բաժնեհաշվառանիշ՝  Թմ-619